News

«Հայրենի բնությունն ու Թումանյանը» խորագրով միջոցառում Գյումրու թիվ 32 դպրոցում

Educational 2014-05-20

Մեծերը ժամանակով են հեռանում մեզանից, բայց որքան հեռանում են, այնքան մեծանում են, սա է հանճարներին բնորոշ առանձնահատկությունները:
Գյումրիի թիվ 32 հիմնական դպրոցի շունչը Թումանյանական էր: Միջոցառման խորագիր էր «Հայրենի բնությունն ու Թումանյանը»:
Ցերեկույթին ներկա էին դպրոցի տնօրեն Ա. Սուքիասյանը, փոխտնօրենը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Մեծն գրողի հոբելյանը ողջունելու էին եկել նրա հերոսները:
 
Այն սկսվեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Տեր-Մելիքսեթյանի վերլուծական խոսքով ու ասմունքով, որից հետո գրագետ ու ակտիվ հանդես եկան աշակերտները՝ ասմունքելով, վերլուծելով, «Ոսկու կարասը» հեքիաթը բեմականացնելով: 
 
Դահլիճում թևածեց Թումանյանական ոգին՝ մանկացնելով, երիտասարդացնելով, իմաստավորելով ու հարազատ մայր հողին կապվելու գաղափարով տոգորելով ունկնդիրներին:
 
Միջոցառումը արդիական էր և գաղափարապես հագեցած. սիրել ու պահպանել բնությունը, կապավել մայր հողին, կյանքին ու մայր հողին տալ այն, ինչ վերցրել ես նրանից:
 
Միջոցառման դաստիարակիչ դերն էր. ոտքը զգույշ դնել հողին, որովհետև ոչ ոք չգիտի, թե «Էն սիրունի բիբն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի», թե էն մեծ սիրտը Թումանյանի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.