News

Ռոման Բերեզովսկի. «Դեռ պարզ չէ` կմնամ մոսկովյան թիմում, թե ոչ»

Sports 2014-05-20

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտնել է, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում պարզ կդարնա, արդյոք նա կշարունակի մրցելույթները Մոսկվայի «Դինամոյում»:
«Մինչև հունիսի վերջը գործող պայմանագիր ունեմ: Հիմա դեռ պարզ չէ` կմնամ մոսկովյան թիմում, թե ոչ: Հիմա Հայաստանի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվում եմ ընկերական հանդիպումներին, որոնք հիանալի փորձություն են ինձ համար, քանի որ երկար ժամանակ զրկված էի խաղային պրակտիկայից: 
 
Կարծում եմ, այդ խաղերի ընթացքում կարող են հետևել ու գնահատել, թե ինչ մարզավիճակում եմ: Հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը շատերին է հրավիրել` նրանց հետ ծանոթանալու նպատակով»,- նշել է Բերեզովսկին: 
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում Բերեզովսկին «Դինամոյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է ընդամենը 3 անգամ` բաց թողնելով 2 գնդակ:
 
Աղբյուրը՝ Aysor.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.