News

Մենք պետք է կռվենք, և ո´չ լաց լինենք

Educational 2014-05-20

Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` «Եղեռնի 100 ամյակին ընդառաջ», «Մենք պետք է կռվենք և ո´չ լաց լինենք» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր տնօրենի մասնագիտացված աջակցությունների գծով տեղակալ Մայա Ոսկանյանը: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք, հիշատակի խոսքեր:
Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության մեջ ունի մի էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է թախիծով, հուզմունքով և սգով, դա 1915թ. տեղի ունեցած ոճրագործությունն է, որը իրականացրեց օսմանյան կայսրությունը: Այն որակվեց որպես ցեղասպանություն և ընդմիշտ կցվեց հայ ազգի պատմությանը: Այդ իրադարձությունները, որին զոհ գնաց շուրջ 1.5 միլիոն հայ՝ ընդմիշտ կմնա մեր սրտերում:
 
Սակայն 21-րդ դարում ապրող հայը երբեք ու երբեք ծնկի չի գա թշնամու դեմ: Մենք այսօր չենք ողբում, այլ վերքը սրտներումս պահանջում ենք ճանաչում և հատուցում: Ըստ Նժդեհի, հոգևոր հայրենիքը՝ սերն ու հարգանքն է դեպի նախահայրերի հիշատակը, դեպի մեր կրոնը, որ ազգի սիրտն է, դեպի մայրենի լեզուն, որ հայրենասիրության թթխմորն է, դեպի տոհմիկ գրականությունը և արվեստները, որ ազգի մտքի ու հոգու կյանքն են, ազգային պատմությունը, որ ազգի ոգին ամրացնելու պատմությունն է, հայրենի հողի վրա սերունդների թափած քրտիքն ու արյունը, գեղջուկի հորովելն ու Տիգրան աշխարհակալի սուրը, դեպի Անիի ավերակներն ու Հայկի եռաթև աղեղը, դեպի մեր հեթանոս աստվածներն ու փառահեղ տաճարները, անսասան հավատը դեպի մեր հույսը:
 
Ուստի հետևենք Նժդեհի կոչերին, վստահ քայլենք դեպի ապագան՝ առաջնորդվելով ազգային բարոյականով՝ բարեփոխելով մեր ներկան և կառուցելով բոլորիս երազած Հայաստանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.