News

Միջոցառում Նոր հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-05-19

Նոր հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում դասվար Զաբլելլա Ղահրամանյաը 1 «Ա» դասարանի հետ անցկացրեց դասվարի բաց դաս «Բարեկեցության կանոնները» թեմայով:
Դասը սկսեց նախապատրաստական զրույցով: Աշակերտները ունեին բարեկրթության կանոներին վերաբերվող վահանակներ: Նրանք թվարկեցին կետերը և նշեցին, որ կան նաև կախարդական բառեր, որոնք շատ կարևոր են կյանքում: Բարի լույս, բարի առավոտ, բարի կեսօր, բարի երեկո, բարի գիշեր, ցտեսություն, ներեցեք խնդրեմ, համեցեք, բարի ճանապարհ, բարի երթ, շնորհավորում եմ և այլն:
 
Աշակերտները արտասանեցին համեստության, հավատարմության, բարեկրթության, արդարության, երախտագիտության, լավատեսության, կարեկցանքի, առատաձեռնության, լավատեսության, առաքինության, միասնության, սեր և հայրենասիրության, օգնության մասին մեր գրողների խոսքերը: Վերջում բեմականացրեցին Սիլվա Կապուտիկյանի «Գիտունիկը» բանաստեղծությունը:
 
Ուսուցչուհին նվիրեց երեխաներին իրենց լուսանկարները, որտեղ գրված էր՝ կլինեմ բարեկիրթ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.