News

Բաց դաս Ե. Չարենցի անվան թիվ 25 դպրոցում

Educational 2014-05-19

Գյումրի քաղաքի Ե. Չարենցի անվան թիվ 25 դպրոցում VII «ա» դասարանի գործնական բաց դասը տարբերվում էր սովորական դասերից: Աշակերտները բաժանվել էին խմբերի և հեռուստահարցազրույցներ էին պատրաստել «դպրոցի առօրյան և խնդիրները» թեմայով:
Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր պատրաստած հարցազրույցը: Բեմական փայլուն խոսքով էին հանդես գալիս աշակերտներից շատերը: Խմբերից մեկը ներկայացրեց փոքրիկ բեմականացում խորհրդային գյուղի դպրոցի մասին: Աշակերտները պատրաստել էին գովազդային հոլովակներ, որոնցով  ընդմիջվում էին հարցազրույցները: Աշակերտները մեծ ոգեւորությամբ և խանդավառությամբ էին պատրաստվել դասին:
 
Ուսուցչուհի Ա. Հակոբյանի համար ևս անակնկալ էր, որ երեխաները նման անակնկալ ելույթներ էին պատրաստել:
 
Գործնական աշխատանքը բանավոր ներկայագնելուց հետո խմբերը  թղթապանակներով սկավառակներով հանձնեցին  ուսուցչուհուն:
Գործնական աշխատանքը զարգացրեց աշակերտների ստեղծագործական երևակայութունը, խթխնեց բանավոր խոսքի զարգացումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.