News

Միջոցառում՝ «Խաղաղությունը մեր կենսակերպն է» խորագրով

Educational 2014-05-19

Օրերս Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը Մ. Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր միջոցառում՝ «Խաղաղությունը մեր կենսակերպն է» թեմայով: Միջոցառման ժամանակ նախ խոսվեց խաղաղության մշակույթի, ապա՝ ՄԱԿ-ի ստեղծման և նրա խաղաղարար գործունեության, հետո՝ խաղաղության խորհրդանիշների՝ գույների (սպիտակ, կապույտ), բույսերի (ձիթենու ճյուղ, ցորենի հասկ), թռչունների (կռունկ, աղավնի) մասին:
Աշակերտական խորհրդի անդամները պատրաստել էին պաստառ, որի վրա տարբեր լեզուներով գրված էր խաղաղություն բառը, և նկար, որի վրա գրված էր «Սադակո», ներքևում՝ նկարված կռունկ, որին էլ միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց: «Սադակոն» ճապոնացի մի աղջիկ էր, որը Հիրոսիմայի վրա 1945թ.-ի օգոստոսի 6-ին ատոմային ռումբ նետելուց հետո ճառագայթահարվել էր և դատապարտված էր մահվան: Երբ բացահայտվեց նրա անբուժելի հիվանդությունը , աղջիկը որոշում կայացրեց պատրաստել 1000 թղթե կռունկ՝ հույս ունենալով, որ այդ դեպքում կկատարվի նրա երազանքը՝ նա կապրի: Ցավոք նա հասցնում է պատրաստել ընդամենը 644 կռունկ, իսկ մնացածը, պատրաստեցին Սադակոյի ընկերները նրա մահից հետո:
 
Աշակերտների շարադրություններում արծածվեցին նաև արդիական հարցեր՝ Սիրիա, Քեսաբ, Ուկրաինա, ինչպես նաև առաջարկ արվեց ստեղծել խաղաղության դեսպանատուն:
 
Միջոցառման ավարտին վառեցին խաղաղության ջահը և 9-րդ դասարանի աշակերտները այն փոխանցեցին 8-րդ դասարանցիներին՝ պատգամելով վառ պահել այն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.