News

«Կոչեմ ապրողաց» խորագրով միջոցառում Գայի միջնակարգ դպրոցում

Educational 2014-05-19

Վերջերս Գայի միջնակարգ դպրոցում կայացավ գրական ցերեկույթ` նվիրված Կոմիտասի ծննդյան 145 և Պարույր Սևակի 90-ամյակին: Ցերեկույթին մասնակցում էին բարձր դասարանների աշակերտները:
Դահլիճը ձևավորված էր Կոմիտասի նկարներով, գրքերով, նոտաներով, իրերով: Անկյունում դրված էր «Ծիրանի ծառը», որի պտուղները խորհրդանշում էին Կոմիտասի երգերը:
 
Միջոցառումը սկսվեց «Հորովել» երգով, որը կատարեց 7-րդ դասարանի աշակերտ Ռ. Խաչիկյանը: Միջոցառումը լի էր հուզումնալից պահերով, հնչեցին կոմիտասյան երգեր, ներկայացվեց «Կոչեմ ապրողաց» խորագրով պարը (պարուսույց` Ռոզա Բելլույան): Ընդգրկված էին հատվածներ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Հատկապես գեղեցիկ և հուզիչ հնչեցին «Ղողանջ հարցման» և «Ղողանջ եղեռնական» հատվածները, որոնք ասմունքում էին երկխոսության ձևով:
 
Ցերեկույթի կազմակերպիչները` Ռուզան Աժդահարյանը և Ագապի Արշակյանը, ջանացել էին ապահովել գեղեցիկ ասմունք և հուզական մթնոլորտ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.