News

Տառահանդես-ցերեկույթ

Educational 2014-05-19

Տոն էր Զովաբերի միջնակարգ դպրոցում: Ամիսներ առաջ <<դպրոց>> կոչվող լուսավոր տուն մուտք էին գործել թվով տասնհինգ լուսե մանուկներ: Արդեն մի քանի ամիս է նրանք այս մեծ դպրոց-տան անդամներն են: Այսօր նրանք ուրախ են ու երջանիկ, քանի որ ճաշակել են դպրոցական հաճելի առօրյայի համեղ պտուղները: Արդեն տառաճանաչ են ու թվաճանաչ և ցնծությամբ տոնում են այդ ուրախալի փաստը:
Օրը լի էր հաճելի անակնկալներով: Երեխաները փոքրիկ դերակատարներ էին, որոնք առանց կաշկանդվելու իրենց դպրոցական առաջին միջոցառմամբ ներկայացան հանդիսատեսին: Ողջ միջոցառումը շաղախված էր հաճելի երգ ու երաժշտությամբ, գեղեցիկ ասմունքով, դերասանական խաղով:
 
Հպարտ ու երջանիկ էին թե՛ դասվար Ա. Մելքոնյանը,  թե՛ թոթովախոս մանուկները և թե՛ նրանց ծնողներն ու հարազատները:
 
Գոհ էր դպրոցի տնօրինությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.