News

Համո Սահյանի 100 ամյակին նվիրված միջոցառում

Educational 2014-05-16

Ընթացիկ տարին հայ գրականության համար հոբելյանական է Համո Սահյան-100, Հովհաննես Շիրազ-100, Դանիել Վարուժան-130: Արգավանդի միջնակարգ դպրոցի 6-րդ և 8-րդ դասարանցիներն գրական-երաժշտական ցերեկույթի շրջանակներում անդրադարձել էին Համո Սահյան-բնապաշտին:
Աշակերտ-բնապաշները Համո Սահյանի օրինակով փորձում էին հասկանալ բնության լեզուն, երկխոսության մեջ մտնել բնության հետ լսել նրա բողոքը, ցավը, խնդիրները, իսկ դահլիճում ներկա գտնվողներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ մարդն էլ է բնության մասնիկը, մարդու և բնության կապը խորն է, անփոխարինելի:
 
Ճիշտ է՝ Սահյանի երգած Հայաստանը քարոտ, քարքարոտ է, բայց «ժայռից մասուր» կարող է «կաթել» միայն այդ աշխարհում, բողոքը, թռիչքը, սերն էլ կարող է «քարե» լինել մեր աշխարհում:
 
Աշակերտները սիրով էին հրավիրում բոլորին իրիկնահացի, անտառը, պապի ու թոռի տնկած ծառից արդեն հասած պտուղները վայելելու:
 
Միջոցառման ընթացքում հնչում էին միայն սահյանական երգեր:Դահլիճում, իսկապես, օդը հագեցած էր Սահյանի շնչով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.