News

Կազմվել է աշխարհի լավագույն 100 բուհերի վարկանիշը

Educational 2013-03-05

Կազմվել է աշխարհի լավագույն 100 բուհերի նոր վարկանիշային ցանկը: Առաջին եռյակն արդեն երեք տարի է չի փոխվում: Առաջատարը Հարվարդի համալսարանն է, երկրորդը` Մասաչուսեթսի տեխմոլոգիական ինստիտուտը, իսկ երրորդը` Քեմբրիջի համալսարանը:

Վարկանիշը կազմել է աշխարհում ազդեցիկ համարվող The Times թերթի Times Higher Education հավելվածը` Thomson Reuters տեղեկատվական խմբի աջակցությամբ: Վարկանիշը կազմվել է գիտական ընկերակցության ավելի քան 16,6 հազար անդամների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, ովքեր ներկայացրել են 144 երկրներ:

Վարկանիշում ներկայացված են 20 երկրներ, առաջին 20-յակում հայտնվել են ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ճապոնիայի, Կանադայի և Շվեյցարիայի բոհրեը: 4-րդ հորիզոնականն այս տարի բաժին է հասել բրիտանական Օքսֆորդի համալսարանին: Նրան հետևում են Քալիֆորնիայի համալսարանը Բերքլիում և Սթենֆորդի համալսարանը:
 
Բացի ամերիկյան և բրինականա բուհերից, առաջին տասնյակում է հայտնվել նաև Տոկիոյի համալսարանը, գրում է BFM.RU-ն: Այն զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: 9-րդ տեղում է Լոս Անջելեսի համալսարանը, իսկ 10-րդ տեղում` Յելի համալսարանը:
 
Մոսկվայի պետական համալսարանը 50-րդ տեղում է, Փարիզի Սորբոնի համալսարանը` 74-րդ տեղում:
 
Աղբյուր` www.armedu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.