News

Արցախյան պատմությունը Արգավանգի միջնակարգ դպրոցի սաների աչքերով

Educational 2014-05-16

Արգավանդի միջնակարգ դպրոցի դահլիճի բեմում արցախյան գոյամարտն էր` սկսման օրից մինչ այսօր: Միջոցառման կազմակերպիչը` Էլմիրա Ոսկանյանը, աշակերտների հետ վերականգնել էր Արցախ աշխարհի համար մղվող հայ մարտիկների պայքարի պատմության անցյալն ու ներկան: Աշակերտները, որոնք վաղվա զինվորներն են, հարկ եղած դեպքում այսօրվա Վարդան ու Լեոնիդ, Հովսեփ ու Վլադիմիր, ներկայացրեցին հայ ժողովրդի պայքարի առօրյան` բառի լայն իմաստով: Միջոցառմանը հետևում և իրենց անմիջական մասնակցությունն էին բերել արցախյան պայքարում ծնված հերոսները, ոմանք էկրանից, ոմանք էլ դահլիճից հետևելով նորաթուխ զինվորների հայրենասիրական դաստիարակության գործընթացին, որի սերմերը ցանվում են հենց դպրոցում:
Բնականաբար հայկական ոչ մի միջոցառում չի կարող առանց խրոխտ ու ռազմական պարերի անցնել: Տեխնիկական առաջընթացն էլ նպաստում է, որ միջոցառումը հարուստ լինի տեսանելի նյութերով. ոչ միայն մտովի այլ «իսկսպես» ներկա լինել ներկայացվող անցուդարձին:
 
Միջոցառման մասնակիցներին ու հանդիսատեսին անակնկալ էր սպասվում. արցախյան հերոսամարտի նշանավոր մասնակիցներից ու հրամանատարներից մեկը` Հովսեփ Հովսեփյանը, իր ներկայությամբ պատվել էր աշակերտական և ուսուցչական անձնակազմին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.