News

Առողջ, ակտիվ ու համարձակ լինելու գաղտնիքները

Educational 2014-05-16

Գարնանային տաք շունչը, բնության զարթոնքը արդեն օրեր շարունակ հյուրընկալվել են Ջերմուկի թիվ 1 հիմնականում: Բեմ էին դուրս եկել վերոնշյալ դպրոցի 2-րդ «բ» դասարանի սաները` վառ ու գեղեցիկ, սպորտային և ուրախ զգեստներով: Նրանք սպորտային տրամադրությամբ էին արթնացել, նրանք պատմում են առողջ ապրելակերպի օգտակարության մասին, գովերգում են առողջարար վիտամինները, հիգիենայի պահպանման կարևորությունը մեր կյանքում և այլ կարևոր ու անհրաժեշտ բաների մասին, որոնք նրանք ձգտում են ավելացնել իրենց ապրելակերպին և առօրյայի կարևոր մասը դարձնել:
Օրը հետաքրքիր էր ու ակտիվ. փոքրիկները ճիշտ խորհուրդներ են տալիս ինչպես իրենց ընկերներին, այնպես էլ մեծահասակներին: Նրանք բացահայտում են լավ, առողջ օրվա ամենաճիշտ նախապայմանները` արթնանալ վաղ, սնվել ճիշտ, զբաղվել մարմնամարզությամբ, միշտ ժպտալ, երգել ու պարել:
 
Փորձառու և հմուտ մանկավարժական հմտություններ էր ցուցաբերում դասվար Օ. Մկրտչյանը: Նա մշտապես ձգտում է պահպանել երեխայի տարիքային ու հոգեբանական զարգացման դինամիկ ու ճիշտ ընթացքը, կարևորում է նրանց ակտիվ կենսակերպը, առողջ փոխհարաբերությունների ամրապնդումը, մեծապես նպաստում է հանգիստ ու նպաստվոր մթնոլորտի պահպանմանը: 
 
Երեխաների բազմաբնույթ հմտությունները հաճելիորեն զարմացրեցին նաև ծնողներին, ովքեր տարեվերջին միայն հայտնաբերեցին, թե որքան են մեծացել ու հասունացել իրենց բալիկները, որքան գեղեցիկ է նրանց խոսքը, որքան հստակ ու համակարգված են նրանց գործողությունները: Այսուհետ նրանք համոզվածություն ունեն, որ երեխայի համար դպրոցը հաճելի միջավայր է, որտեղ երեխան ձեռք է բերում շատ ընկերներ, որտեղ ձևավորվում է նրա աշխարհընկալումը և հենց այնտեղ է նա պատրաստվում մեծ կյանքին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.