News

Բաց դաս կենսաբանությունից Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցում

Educational 2014-05-14

Օրերս Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցի 9- րդ «ա» դասարանում կայացավ բաց դաս կենսաբանություն առարկայից: Բաց դասի ժամանակ երեխաները ուսուցիչ Ռ. Մկրտչյանի հետ միասին ամփոփեցին «Փոխհարաբերությունները օրգանիզմների միջև» թեման:
Դասի ընթացքում նաև ցուցադրվեց շնորհանդես, օրգանիզմների միջև փոխհարաբերությունները արտացոլող տեսահոլովակներ, աշակերտների կողմից պատրաստված ցուցապաստառներ:
 
Դասն անցկացվեց  նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ “Net Support School և Workstation” ծրագրերի միջոցով: Այս ծրագրերի օգնությամբ աշակերտները հնարավորություն ունեին դիտել շնորհանդես, ինչպես նաև կարող էին թեստային աշխատանքն իրականացնել իրենց անհատական “notebook”- երի միջոցով: Սերվեր համակարգիչը դրանք ստուգում և հաշվետվության միջոցով ներկայացնում էր արդյունքները:
 
Ուսուցչի հմտությունն ու ծրագրային միջոցների կիրառումը ապահովեցին դասի արդյունավետությունը՝ հաճույք պատճառելով դասին ներկա տնօրինությանը և ուսուցիչներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.