News

Գեղեցիկ միջոցառում Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 դպրոցում

Educational 2014-05-14

«Մայրերի ափերի մեջ պետք է տեսնել ազգերի ճակատագիրը» այս խորագիրն էր կրում հերթական միջոցառումը, որը կազմակերպել էր Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի 4-րդ «ա» դասարանը` դասվար Ս. Ղարագյոզյանի նախաձեռնությամբ:
Դպրոցում տիրում էր գարնանային տրամադրություն: Բեմահարթակը կարծես մի դյութիչ պարտեզ լիներ, աղջիկները, գույնզգույն ծաղիկներ դարձած, գարնան գույներով ամենուր սփռում էին խինդ, ծիծաղ, ցնծություն: Աշակերտները ջերմ սիրով արևի ճառագայթների ներքո գարնան զարթոնք բերեցին դահլիճ:
 
Հարկ է նշել նաև, որ 4-րդ «ա» դասարանի աշակերտները միշտ էլ աչքի են ընկել իրենց կազմակերպած ինքնատիպ հանդեսներով և ցուցաբերած հարուստ գիտելիքներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.