News

Միսակ Մեծարենցին նվիրված բաց դաս 8-րդ դասարանում

Educational 2014-05-13

Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսան Հասոյանը կազմակերպեց ամփոփման դաս՝ նվիրված արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցին: Թեմայի ամփոփումը կատարվեց «Խմբային հետազոտություն» մեթոդի կիրառմամբ:
Դասն սկսվեց Մեծարենցին նվիրված բանաստեղծություններով և խոսքերով: Այնուհետև նախապես ձևավորված հետազոտող խմբերի ավագները ներկայացրին իրենց ուսումնասիրած թեմաները: Առաջին խումբը ներկայացրեց Մեծարենցի կյանքը, երկրորդը՝ «Սիրերգն» ու «Ձմրան պարզ գիշեր», երրորդը՝ «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը, իսկ չորրորդ խումբը ներկայացրեց «Ըլլայի, ըլլայի…» շարքը՝ կենտրոնանալով ծրագրային նյութի՝ «Հյուղը» բանաստեղծության վրա: 
 
Դասարանը կահավորված էր հեղինակի դիմանկարով, ստեղծագործական ժողովածուով, հեղինակի կյանքին և ուսումնասիրված թեմաներին նվիրված պաստառներով, որոնց առանձին շուք ու հմայք էին հաղորդում պաստառների վերևում մեղմորեն օրորվող «լուսե ու տապե գինով» ակացիաների ծաղկած ճյուղերը:
 
Խմբերը նախապես կատարել էին նյութի ինքնուրույն հետազոտում, փաստերի կուտակում, իսկ հետո նաև համադրում: Դասի ընթացքում  աշակերտների կատարմամբ հնչեցին բանաստեղծի լուսաբաղձ երազներով տոգորված «Սիրերգ» և «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգերը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.