News

Երջանկությունը առողջության մեջ է

Educational 2014-05-13

2014թ. ապրիլի 30-ին Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում, կենսաբանության ուսուցչուհի Է. Սարգսյանի և քիմիայի ուսուցչուհի Հ. Մովսիսյանի միացյալ ջանքերով, կազմակերպվեց ինտեգրված դաս-միջոցառում «Սպիտակուցները որպես կյանքի երաշխիք» թեմայով: Դասին մասնակցում էին X բնագիտական և XI բնագիտական հոսքերի աշակերտները, որոնք փորձերի, բանավեճերի և արտադասարանական լրացուցիչ նյութերի միջոցով, ներկաների համար մատչելի կերպով ներկայացրին սպիտակուցների հատկությունները, ֆունկցիաները, կառուցվածքը, բաղադրությունը, և պահպանեցին գիտական բարձր մակարդակը:
Միջոցառման նպատակն էր` նպաստել աշակերտների ինքնագիտակցության, ինքնուրույնության ամրապնդմանը, մարզել աշակերտների ուշադրությունը, միտքը և երևակայությունը ինտելեկտուալ խնդիրների միջոցով, նպաստել աշակերտների տրամաբանական մտածողության զարգացմանը:
 
Աշակերտները օգտագործեցին պատմական փաստեր, վիճակագրական տվյալներ, հետաքրքրաշարժ նյութեր` դասը առավել գրավիչ և մատչելի դարձնելու համար: Աշակերտները նաև ցույց տվեցին արտաքին միջավայրի դերը սպիտակուցների բնափոխման գործում, և առողջ լինելու համար մի քանի խորհուրդներ տվեցին ներկաներին, վերջում, հանգելով այն փաստին, որ «Երջանկությունը առողջության մեջ է»: 
 
Կազմակերպիչների ջանքերը արդարացվեցին, ներկաները, դասասենյակից դուրս գալով, իրենց հետ տարան հաճելի տպավորություններ և նոր գիտելիքներ…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.