News

Օտար լեզուների տասնօրյակ Վ. Արտաշատի միջնակարգ դպրոցում

Educational 2014-05-13

Օրերս Արարատի մարզի Վ. Արտաշատի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց օտար լեզուների տասնօրյակ՝ «Եկեք խոսենք օտար լեզվով» խորագրով: Տասնօրյակի շրջանակում կազմակերպվել են բազմաթիվ բաց դասեր, փոխադարձ դասալսումներ, բանավեճեր, կինոդիտումներ:
Այդ օրերին 3-12-րդ դասարանների աշակերտները միմյանց ողջունում էին օտար լեզվով, ակտիվ մասնակցում էին դասերին: Կազմակերպվեց պատի թերթերի մրցույթ տարբեր թեմաներով՝ երկրագիտական, քաղաքական, մշակութային, սպորտային: Լավագույն պատի թերթերը արժանացան պատվոգրերի: 
 
Առանձին օր էր նախատեսվել ուսուցչական կազմի համար: Ուսուցիչների համար կազմակերպվեց դասախոսություն. «Ազգային առանձնահատկությունները, ծեսերը և խոհանոցը»: Դասախոսության վերջում կազմակերպվեց հյուրասիրություն գերմանական և ռուսական ձևով: Այդ միջոցառումները նպաստեցին, որ աշակերտները և ուսուցիչները էլ ավելի մոտիկից ծանոթանան իրենց ուսումնասիրած լեզվի ազգային ավանդույթներին:  
 
Տասնօրյակը ամփոփվեց մրցույթով՝ “Wir lernen Deutsch und das macht uns Spass”: Մրցույթը կազմակերպել էր մասնախմբի նախագահ, գերմաներենի ուսուցչուհի Դ. Գասպարյանը: 6 «բ» դասարանի աշակերտները կազմել էին 2 թիմ՝ “Die Tulpen”, “Die Rosen”: Մրցույթի առաջադրանքները բազմաբնույթ էին, հետաքրքիր: Աշակերտները շատ լավ կարողանում էին օգտագործել իրենց տրված ժամանակը, որպեսզի կարողանան ճիշտ ներկայանալ: Լարված, հետաքրքիր պայքար ծավալվեց, որի ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց գիտելիքները օտար լեզվով: Նման միջոցառումներ շատ հաճախ պետք է կազմակերպել՝ օտար լեզուն ավելի մատչելի և սիրելի դարձնելու համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.