News

Բեմադրվեց Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսը

Educational 2014-05-13

Արարատի մարզի Հայանիստի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գեղարվեստական բեմականացում: Մի խումբ աշակերտների կողմից բեմադրվեց Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսը: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ներկա էին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի մի խումբ դերասաններ:
Պիեսը ներկայացնում է հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի, և նրան գնդակահարած Արտաշես Գևորգյանի թոռների հանդիպումը: Դրամայի հիմքում իրական փաստեր են, իրական հանդիպում Երևանում: Մեկ դար անց 2 պապերի թոռների միջև բարդ հոգեբանական ծանր երկխոսություն է ընթանում: Ի վերջո Ջեմալ կրտսերը ծաղիկներ է վերցնում և բռնում Ծիծեռնակաբերդի բարձունքի ճանապարհը:
 
Բայց բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան՝ մոռանա՞լ, ներե՞լ, ինչպե՞ս առաջ շարժվել անցյալի հարցերը չլուծված: Ներկայացման վերջում հերոսի մենախոսությունը բարձրացնում է մի հիմնական հարց՝ ո՞նց մոռանալ, ինչ էլ լինի, ոնց էլ լինի, միայն ներողությամբ մոռանա՞լ: Չէ որ ամբողջ թուրք ազգի հավաքական ներուղությունը չի կարող փոխարինել ոչ որդեկորույս մայրերի, ոչ որբացած երեխաների արցունքներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.