News

Մաթեմատիկական մրցույթ

Educational 2014-05-13

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ «Մաթեմատիկական մրցույթ» խորագրով: Միջոցառման կազմակերպիչը դպրոցի վաստակաշատ դասվար Ս. Գրիգորյանն էր: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի III «ա» դասարանի աշակերտները:
Ներկայացվեց ժյուրիի կազմը, որը ղեկավարում էր դպրոցի տնօրեն Տ. Հովսեփյանը: Մրցույթն ուսուցողական էր, ստեղծագործական, բավականին գեղեցիկ և ճաշակով էր կազմակերպված: «Մաթեմատիկական մրցույթը» ստացված էր իր բոլոր կողմերով:
 
Միջոցառման առաջին մասում թիմերին տրվեցին տարբեր թեմաների շուրջ հարցեր, ապա հատկացվեց 1 րոպե ժամանակ, որից հետո թիմերի ավագները պատասխանեցին հարցերին:
 
Երկրորդ մասում թիմերին հանձնվեցին գունավոր թղթեր, սոսինձ, որոնցով նրանք մաթեմատիկական տարբեր պատկերներ ստացան և դրանցով գեղեցիկ բնանկարներ պատկերեցին:
 
Դասվար Ս. Գրիգորյանը ջանք չէր խնայել փոքր ժամանակահատվածում չափազանց ամբողջական միջոցառում կազմակերպելու համար:
Մրցույթում հաղթող ճանաչվեց «Կարմիրներ» թիմը: Մրցույթի ժամանակ հնչեց ուսուցչի պատվավոր խոսքը. «Հաղթում է եռագույնը»:
 
Ձևավորումն արված էր՝ համապատասխան հայոց փառահեղ եռագույն դրոշի, թիմերը նույնպես համապատասխանաբար էին անվանակոչված: Գեղեցիկ միջոցառումն իսկական տոն էր, այն խորհրդանշանական էր մայիսյան տոնական ու հաղթական օրերին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.