News

Բաց դաս Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում

Educational 2014-05-13

Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում են հայ ժողովրդի ցեղասպանության 99-ամյակի առիթով միջոցառումները:
Ինքնատիպ արտահայտություն ուներ պատմության ուսուցիչ Մ.Բաբայանի կողմից կազմակերպված բաց դասը: Իրականում այն   վիկտորինայի բնույթ ուներ, որի հարցարանի ժամանակագրային ընդգրկումը հայ ժողովրդի կյանքի, պատմության ճակատագրական մի կարևորագույն հատված էր՝ 20-րդ դարի առաջին կես:
 
Մրցող թիմերը՝ «Նեմեսիս», «Հայք», «Կիլիկիա» համագործակցային խմբեր էին: Դասարանը առարկայապես պատրաստ էր, թեման սրտամոտ:
 
Դասը դատապարտում էր մարդկության դեմ կատարված ոճրագործությունները՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը: Կար այն հստակ համոզումը, որ ցեղասպանության չճանաչումը ցեղասպանության շարունակականության ընդունում է: Դաս-միջոցառումը ուներ իր ներքին խորհուրդը. մարդկությանն ուղղված ոճրագործությունները խարան են քաղաքակրթության ճակատին. պետք է ձերբազատվել այդ ամոթից, մաքրել, մաքրվել…
 
Ուսուցչուհին շեշտադրել էր հատկապես այն միտքը, որ հայոց պատմության իմացությունը հայրենի երկրի և ժողովրդի նկատմամբ սիրո և նվիրումի տուրք է:
 
Դասի մեջ կար խրոխտ ոգի, պայքարի կամք, սեր մայր հողի նկատմամբ և հպարտություն ազգային տեսակի համար: Կար անկախ Հայաստանի այսօրվա սերնդի կերպարը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.