News

Ռուսաց լեզվի գիտամեթոդական կոնֆերանս

Educational 2014-05-13

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը օրերս հանդես եկավ մի նոր նախաձեռնությամբ, որը մյուս դպրոցների տնօրենների և մանկավարժների հավաստմամբ շատ կարևոր էր:
Դպրոցի և Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի համատեղ ջանքերով կազմակերպվել էր գիտաժողով` նվիրված1-ին աշխարհամարտի 100-ամյակին: Գիտաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր: 
 
Մասնակցում էին աշակերտներ թիվ 7, 23 հիմնական դպրոցներից, 19-րդ ռուսական դպրոցից, թիվ 1, Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցից, ուսանողներ ԳՊՄԻ-ից: Զեկուցումներ ներկայացրեցին ռուս- հայկական մշակութային, տնտեսական կապերի մասին:
 
Դպրոցի տնօրեն Ն. Թադևոսյանը նշեց, որ նմանատիպ նախաձեռնությունները կօգնեն ,որ աշակերտները իրոք կարողանան հետազոտական ստեղծագործական աշխատանքներ կատարել: Արդյունքում կզարգանա միտքը, ստեղծագործական կարողությունները:
Վերջինս նաև հավելեց, որ լավագույն աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուում և հույս հայտնեց,որ միջոցառումը կդառնա ավանդական:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.