News

Շարունակվում են Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումները

Educational 2014-05-13

Այս տարի լրացավ պոեզիայի հայկական հանճարի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: Հանճարեղ լոռեցին մեր ազգային պարծանքն է, մեր գրականության ազնվականության վկայականը: Հ. Թումանյանը մանկությունից օդի, ջրի, արևի, մայրական խոսք ու օրորի հետ թափանցեց մեր հոգին և ամեն տարիքի համար բացվեց նորովի:
Հ. Թումանյանին նվիրված միջոցառումը բարձր մակարդակով և դերասանական վարպետությամբ ներկայացրին Նոր ուղու միջնակարգ դպրոցի III դասարանների աշակերտները՝ դասվար Ռուզաննա Մարտիրոսյանի ջանքերով` բեմականացնելով Թումանյանի հեքիաթները, բալլադներն ու պատմվածքները:
 
Փոքրիկները ներկայացրին ամենայն հայոց բանաստեղծի կյանքը և ստեղծագործությունը այնպես, ինչպես վայել է հասուն աշակերտին: Նրանց լրջությունը կարծես թե փոխանցվել էր դահլիճին, և հանդիսատեսները, որ նույնպես դպրոցի տարրական դասարանների աշակերտներն էին, կլանված լսում էին բեմից հնչող յուրաքանչյուր խոսք:
 
Միջոցառման ընթացքում հնչեցին Հովհաննես Թումանյանի խոսքերով գրված երգեր, բանաստեղծություններ: Միջոցառման մասնակիցները դահլիճից հեռացան` իրենց հետ տանելով Մեծ Թումանյանի խոսքը և հաճելի տպավորություններ:  Իսկ III դասարանցիները խոստացան իրենց գեղեցիկ ելույթներով հետագայում ևս մասնակիցը դառնալ նորանոր միջոցառումների:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.