News

Աշխարհահռչակ շանսոնիեի ծննդյան 90-ամյակի համերգային շրջագայությունը ներառում է նաև Երևանը

Featured 2014-05-13

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 12-ին լեփ-լեցուն դահլիճում կայացավ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի մենահամերգը։ 89-ամյա շանսոնիեն մի ամբողջ ժամ կատարեց իր երգացանկի ամենասիրված գործերը՝ դահլիճի ձայնակցությամբ։
Մաեստրոն հայերեն լեզվով ողջունեց հանդիսատեսին, ապա անցավ ֆրանսերենի՝ պատճառաբանելով, որ դահլիճում ներկա է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, և  նրան ու Սերժ Սարգսյանին ողջունեց ֆրանսերեն։ Դրանից հետո արդեն ամբողջ համերգի ընթացքում շանսոնիեն խոսում էր ֆրանսերեն։
 
Այս համերգը աշխարհահռչակ ֆրանսահայ երգահանի 90-ամյա հոբելյանի առթիվ նախաձեռնված համերգային շրջագայությունների շարքից էր։ Մայիսի 22-ին Ազնավուրն իր 90-ամյակը կնշի Գերմանիայում, որտեղ նախատեսվում է մենահամերգ Բեռլինի «02 World» մարզադաշտում, մայիսի 24-ին համերգ կունենա Ֆրանկֆուրտում, հունիսի 26-ին՝ Բարսելոնայում, որից հետո կմեկնի ԱՄՆ։
 
Նշենք, որ իր 90-ամյա հոբելյանի առիթով Ազնավուրը անակնկալ էր պատրաստել իր երկրպագուների համար` ապրիլի 28-ին թողարկելով իր տարբեր տարիների ստեղծագործությունները մեկտեղող՝ 32 ձայնասկավառակներից պատրաստված ձայնադարան:
 
Աղբյուրը՝ news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.