News

Գեղեցիկ միջոցառում Ռյա-Թազայի միջնակարգ դպրոցում

Educational 2014-05-12

Արագածոտնի մարզի Ռյա-Թազայի միջնակարգ դպրոցում իսկական տոն էր I դասարանցիների համար: Այդ օրը դեռ երկար կմնա աշակերտների և ուսուցիչների հիշողություններում:
Դահլիճը զարդարված էր պատկերազարդ տառերով ու գույնզգույն փուչիկներով, իսկ բեմում I դասարանցիներն էին «Հրաժեշտ Այբենարանին» միջոցառումով:
 
Փոքրիկներն իրենց սրտի խոսքն էին հղում ուսուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել ոսկեղենի տառերի ուսուցման գործում:
Ուսուցչուհի Ելենա Մխիթարյանը ուշադրություն էր դարձրել ոչ միայն իր սաների գեղեցիկ հագուստներին, այլ նար դահլիճի ձևավորմանն  ու կահավորմանը:
 
Աշակերտները ներկայացրին նաև փոքրիկ բեմանականացում «Կամակոր աղջիկը», որը մեծ աշխույժություն հաղորդեց դահլիճին:
Աշակերտները խոստացան լավ սովորել ու բարձր պահել սուրբ Մաշտոցի պատվիրանը և արժանի լինել նրա աշակերտը կոչվելուն:
 
Միջոցառման ընթացքում փոքրիկ սաները ցույց տվեցին նաև իրենց մաթեմատիկական գիտելիքները: Այդ ամենը ուղեկցվեց երգով ու պարով: Ուսուցչուհին ու նրա աշակերտները արժանացան ծնողների և ուցուցչական կոլեկտիվի գովեստին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.