News

Միջոցառում Դարբնիկի միջնակարգ դպրոցում

Educational 2014-05-12

Օրերս Դարբնիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` «Բարձունքը մերն է, տղերքը չկան» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր դասվար Լ. Բաբաջանյանը: Մասնակիցները 3-րդ դասարանի աշակերտներն էին:
Միջոցառման հիմնական նպատակը աշակերտների ռազմահայրենասիրական ոգին դաստիարակելն էր: Հանուն հայրենիքի նահատակված քաջորդիները արժանացան փառք ու պատվի: Աշակերտներից յուրաքանչյուրը, ներկայացնելով քաջորդիների կենսագրությունը, խոնարհումով ծաղիկներ դրեց հուշանկյան նկարների մոտ:
 
Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բազմաթիվ երգեր և բանաստեղծություններ:
 
Աշակերտները իրավացիորեն նշեցին, որ զինվոր-ազատամարտիկների անունն ու փառքը լույսի, ցավի և հպարտության նշխարներն են: Ճիշտ ապրելով, կերտելով ու շարունակելով պետք է արժանի լինել նրանց թափած արյանը և ազնիվ գոյության շիտակ ուղեծրի մեջ կարողանալ պահպանել նրանց շունչն ու հայրենասիրական ոգին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.