News

Ցուցահանդես` Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-05-12

Գարունը իր ներկապնակի հրաշալի գույներն ու երանգները նվիրել էր Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի ամենակրտսեր դպրոցականներին՝ երկրորդից - չորրորդ դասարանցիներին:
Զարմանքով և հիացմունքով ես դիտում փոքրիկների՝ սիրով և հմտորեն կատարած հետաքրքիր և ճաշակով ձեռքի աշխատանքները: Աշխատանքներ, որտեղ յուրաքանչյուր սան ջանացել է, որ իր ստեղծագործությունը լինի ամենագեղեցիկն ու կատարյալը: Դպրոցականները նրբորեն և ներդաշնակորեն միմյանց ձուլելով տարբեր նյութեր՝ գունավոր թղթեր, կոներ, ծաղկի թերթիկներ, չորացած տերևներ, հասնում են կատարյալ կերպարների ձևավորմանը:
 
Ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչ Մ.Գևորգյանը հրաշալիորեն գիտակցում է, թե որքան ուսուցանող  և կարևոր դեր են կատարում ցուցահանդեսները: Ցուցահանդեսը լրջորեն նպաստում է դպրոցականների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, գունային զգացողությունների խորացմանը, գեղեցիկը նկատելու և կատարյալին հասնելու ձգտման խորացմանը: Շատ աշխատանքներ ստեղծվել էին դպրոցականների և ծնողների համագործակցության արդյունքում: Հրաշալիորեն միմյանց հետ ձուլելով և ներդաշնակեցնելով ծղոտը,փայտը, կոնը՝ ամենքին հիացնում էին կառքը, առագաստանավը, զբոսանավը, մարդուկները, հեքիաթների չար պառավի տնակը:
 
Անչափ գեղեցիկ էին լուցկու տուփերի և գունավոր թղթերի համադրմամբ պատրաստված ժամանակակից ննջարանի և հյուրասենյակի  կահույքները:
 
Գարնանային վառ ու տաք գույները միաձուլվելով դպրոցականների հոգի ջերմությանը՝ զարթոնքով, անուշ բույրով էին լրել թիվ մեկ կրթարանի ճեմասրահները: Թե արև կա, լույս ու ջերմություն, ուրեմն կյանքը փոքրիկների կլինի տաք ու ապահով: Հմուտ, շնորհալի  երեխաների աշխատանքների ուսուցողական արժեքը անչափ մեծ է. սեր դեպի բնությունը, դեպի մարդը, սեր այն ամենի նկատմամբ, ինչը մեզ շրջապատում է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.