News

Սալվադոր Դալիի, Վասիլի Կանդինսկու և Հանս Բելլմերի աշխատանքները հասանելի կլինեն հայ արվեստասերներին

Featured 2014-05-12

Ազգային պատկերասրահի փոխնօրեն Անուշ Հակոբյանը ուրախությամբ տեղեկացնում է, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվելու է Սալվադոր Դալիի, Վասիլի Կանդինսկու և Հանս Բելլմերի աշխատանքներով:
Նա նշեց, որ ստեղծագործությունները պատկերասրահին նվիրում է ֆրանսիացի հրատարակիչ և կոլեկցիոներ Պիեռ Արժիլեի դուստրը՝ Քրիստին Արժիլեն (ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժան Կազանջյանի կինը):
 
«2011 թվականին նա Սալվադոր Դալիի իր հավաքածուն բերեց այստեղ ու ցուցադրեց: Այդ ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ որոշ գործերը նվիրաբերելու է Հայաստանի Ազգային պատկերասրահին»,- ասաց Ա. Հակոբյանը:
 
Նվիրատվության արարողությունը կայանալու է մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը: Պատկերասրահին նվիրաբերվելու է Կանդիսակու 7 լիտոգրաֆիա, Դալիի և Բելլմերի 4-կան աշխատանք:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.