News

Առարկայական տասնօրյակ Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-05-08

Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում բնագիտամաթեմատիկական մասնախումբը հայտարարել էր բնագիտական և մաթեմատիկական առարկաներից տասնօրյակ:
Մեզ շրջապատող աշխարհում ամենուր հանդիպում ենք գիտական և տեխնիկական նվաճումների բազմաթիվ վկայությունների: Գիտելիքը եղել է, կա և հետագայում էլ կմնա որպես հասարակության զարգացումն ապահովող իրական ուժ: Ուստի յուրաքանչյուր անհատ, ով ձգտում է հասկանալ աշխարհը, պետք է ծանոթ լինի ժամանակակից գիտական և տեխնիկական հիմունքներին:
 
Համաշխարհային մշակույթի և գիտության կարևոր բաղադրատարրերից են հանդիսանում բնագիտական առարկաները: Քիմիան և ֆիզիկան հնարավորություն են տալիս բացատրելու մեր շրջապատում տեղի ունեցող երևույթները, կանխատեսումներ անելու, փորձերով ապացուցելու կամ հերքելու կանխադրույթները: Ուստի հենց դպրոցական տարիքից աշակերտներին պետք է ընդգրկել այդ պրոցեսների մեջ: Մասնագիտական ինչպիսի գործունեություն էլ ծավալի մարդը, այնուամենայնիվ բնագիտական առարկաներից ստացած գիտելիքները նրան անհրաժեշտ են ինչպես կենցաղային բազմաբնույթ խնդիրներ լուծելու, այնպես էլ բնության և նրա օրենքների մասին ընդհանուր պատկրացումներ կազմելու համար: Նկատի ունենալով վերը նշվածը՝ ուսուցիչներ Ա.Քոլայանը, Գ.Մանուկյանը, Ռ.Ստեփանյանը, Ա.Բաղդասարյանը և Ա.Մովսիսյանը տարբեր առարկաներից բաց դասեր կազմակերպեցին: Այդ դասերի ընթացքում աշակերտները ցուցադրեցին իրենց ինենց ակադեմիական գիտելիքները, դիտումներ կատարելու, փորձեր ծրագրելու և իրականացնելու, վարկածներ առաջադրելու, որոշումներ կայացնելու, ՏՏ-ից օգտվելու կարողություններն ու հմտությունները:
 
Ուսուցիչները, նկատի ունենալով աշակերտների տարիքային առանձնահատկությունները և հարակից առարկաների ծրագրերի բովանդակությունը, 4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը», 7-րդ դասարանում «Հանրահաշիվ», 8-րդ դասարանում «Քիմիա» և  «Ֆիզիկա» առարկաներից անցկացվեցին բաց դասեր:
 
«Պատանի ֆիզիկոսներ» խմբակի անդամները կազմակերպեցին միջոցառում՝ «Իսահակ Նյուտոնի կյանքն ու գործունեությունը» թեմայով:
Ուսուցիչները իրագործեցին իրենց առջև դրած խնդիրները: Հավուր պատշաճի կայացան և´ բաց դասերը, և´ առարկայական միջոցառումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.