News

Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակչում

Featured 2014-05-07

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մայիսի 6-ին ավարտվեց «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ ունեցավ առաջին համարի ներքո և անցավ եզրափակիչ փուլ:
Առաջին կիսաեզրափակչին մասնակցող 16 երկրներից 10-ն ընտրվեցին ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ՝ անցնելով եզրափակիչ:
 
Հիշեցնենք, որ ելույթ ունեցան նաև Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի և Հունգարիայի ներկայացուցիչները:
 
Եզրափակիչ անցան նաև Մոնտենեգրոյի, Հունգարիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ուկրաինայի, Շվեդիայի, Հոլանդիայի, Իսլանդիայի ներկայացուցիչները:
 
Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 8-ին, եզրափակիչ անցնելու է ևս 10 երկրի ներկայացուցիչ: Իսկ Մեծ հնգյակի երկրները՝ Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և նախորդ տարվա հաղթող Դանիայի ներկայացուցիչները ելույթ են ունենալու միայն եզրափակչում: 
 
Եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 10-ին: 
 
Մրցույթին մասնակցում է 37 երկրի ներկայացուցիչ: Հիշեցնենք, որ Արամը մրցույթում ներկայացրեց «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է Արամ MP3-ին:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.