News

Դասը վարում է ոստիկանը

Educational 2014-05-06

Դպրոցներում բարի ավանդույթ են դարձել հանդիպումները ոստիկանության աշխատակիցների հետ: Օրերս Գավառի ավագ դպրոցում էր տարածքի ոստիկանության ներքին գործերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կ. Նիկոլյանը: Անկաշկանդ մթնոլորտում կայացավ հետաքրքիր զրույց ոստիկանի կերպարի, նրա առաքելության մասին: Հատկապես շեշտվեց այն փաստը, որ այսուհետ ավագ դպրոցում սահմանվում է անչափահասների գծով տեսուչի հաստիք:
Աշակերտներին հետաքրքրեց, թե ինչ որակներով պետք է օժտված լինի դպրոցում աշխատող տեսուչը: Պատասխանը հետևյալն էր. տեսուչը պետք է ունենա տարիքային հոգեբանության, մանկավարժության իմացություն: Նա պետք է կարողանա հարաբերություններում փոխադարձ հարգանք ձևավորել` բացառելով ցանկացած բռնություն: 
 
Այս հանդիպումը իր շարունակությունն ունեցավ հաջորդ օրը, երբ դպրոցի աշակերտների մի խումբ տնօրեն Տ. Չիչակյանի  և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Բաբասյանի ուղեկցությամբ հրավիրվեցին ոստիկանության Գավառի ներքին բաժին: Աշակերտները հյուրասեր տանտիրոջ հետ միասին եղան բաժնի տարբեր բաժանմունքներում` մոտիկից ծանոթանալով ոստիկանի դժվարին, պատասխանատու և շատ անհրաժեշտ մասնագիտությանը:
 
Այցելությունը փոխադարձ հետաքրքիր և ուսանելի էր, քանի որ այն անպայման կնպաստի ոստիկանի և հասարակության միջև երբեմնի անջրպետի վերացմանը: Իսկ ոստիկանապետ պրն. Կ. Նիկոլյանի պատրաստած անակնկալն էլ այս հանդիպման հաճելի վերջակետն էր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.