News

Լավ խորհուրդն ընդունել նշանակում է մեծացնել սեփական հնարավորությունները

Educational 2014-05-06

Դեռահասների առօրյան ծանրաբեռնված է, էմոցիոնալ ակտիվության արտահայտված տարրերով: Այդ է պատճառը, որ մեր առջև նստած հոգնած ու կիսաքուն դեռահասի օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը մտահոգիչ է և´ ուսուցչի, և´ ծնողի համար:
Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի 9–րդ դասարանցիները այդ խնդրի շուրջ էին համախմբել մահոգված երկու կողմերին: Նրանք անկեղծության և համարձակության օրվա ընթացքում ներկայացրեցին իրենց դպրոցական առօրյայի ծանրաբեռնվածության «բոլոր վնասները», իրենց զբաղվածությունների անցանկալի հետևանքները, մտահոգություններն ու անձնական խնդիրները, որոնց լուծման հարցում անկեղծորեն ակնկալում էին մեծերի խորհուրդները:
 
Ցավոք, նրանք փաստեցին իրենց կյանքում լավ խորհուրդների անհրաժեշտությունն ու դրանց բացակայությունը` զուտ այն պատճառով, որ խորհուրդներ հարցնելը բացահայտում է նրանց անփորձությունը, անկարողությունը, կամային ցածր որակները: Մտավախությունները շատ են, քանի որ դեռահասը իր կողքին չի տեսնում կարեկից ու անկեղծ ընկերոջ: Ինքնուրույն են ձգտում դիմակայել տարիքային տեսանկյունից «մեծագույն պրոբլեմներին»` այնքան, որ հաճախ այդ խնդիրները դառնում են խորը` անքնությունների, դյուրագրգիռ լարվածությունների, խաթարված փոխհարաբերությունների պատճառներ:
 
Ճիշտ կառուցված օրվա ռեժիմը կարող է առողջարարական տեսանկյունից նպասել երեխայի ֆիզիկական, մտավոր, հոգեբանական հարմոնիկ զարգացմանը, նրա և հասակակիցների միջև առողջ փոխհարաբերությունների զարգացմանը, տարիքային խնդիրների նպատակահարմար լուծումների ընտրությանը:
 
Մեծ կյանքի համար փորձառություններ ձեռք բերելու ճանապարհը միայնակ անցնելու համար հասունություն և իմաստություն է, անհրաժեշտ, որը, ցավոք, միշտ էլ ուշանում է, քան դրանից օգտվելու անհրաժեշտությունն է առաջանում, ցանկալի է, որ միայնակ զբաղվեք ինքնակրթությամբ, այլ ոչ այդ դժվարին ճանապարհը հարթելով…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.