News

«Եվրատեսիլ» մրցույթում Գոռ Սուջյանը կներկայացնի «Lonely Planet» երգը

Featured 2013-03-04

Ս.թ. մայիսին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը` քվեարկության արդյունքում ընտրված «Lonely Planet» երգով։
Չորս թեկնածու երգերից «Lonely Planet» երգը 50/50 սկզբունքով ընտրեցին ժյուրին ու հանդիսատեսը։ Արդեն հայտնի է նաև երգի երաժշտության հեղինակի անունը, որը մինչ այդ գաղտնի էր պահվում հավասար մրցակցություն ապահովելու համար․ դա Թոնի Այոմին է (Tony Iommi)։
 
Հանդիսատեսի քվեարկությունը կայացավ sms-հաղորդագրությունների միջոցով: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների անուններն անհայտ են: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցչին ներքին ընտրությամբ որոշել էր Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: «Եվրատեսիլ 2013»-ը կանցկացվի մայիսի 14-18-ը:
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.