News

Ապագա տնտեսագետները ծանոթացել են բանկային առօրյային

Educational 2014-05-05

Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի աշակերտներն այցելել են Հրազդան քաղաքում գործող բանկերից մեկի մասնաճյուղ:
Հոսքային դասարաններում ուսումնական ծրագրերի շրջանակներում նախամասնագիտական կրթության կազմակերպման գործընթացի շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին մաս կազմող այս նախաձեռնությունը նպատակ է ունեցել ապագա տնտեսագետներին տեղում ծանոթացնել բանկային առօրյային, բանկում իրականացվող աշխատանքների հիմնական ուղղություններին ու մանրամասներին:
 
Տնտեսագիտական հոսքի սաները շրջել են բանկի մասնաշենքում, ծանոթացել մատուցվող ծառայություններին և սպասարկման գործառույթների կազմակերպմանը, ինչպես նաև զրուցել բանկի աշխատակիցների հետ:
 
Հանդիպում-այցելության ընթացքում Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի աշակերտները հարցեր են ուղղել բանկի աշխատակիցներին, ստացել պատասխաններ ու ներկայացրել նաև իրենց տնտեսագիտական գիտելիքները:
 
Այցելության ավարտին ինչպես աշակերտներն, այնպես էլ նախաձեռնողները հայտնել են իրենց գոհունակությունը և ակնկալել, որ առաջիկայում ևս նմանատիպ ձեռնարկումները կրելու են շարունակական բնույթ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.