News

Միջոցառում՝ «Հանուն առողջ ապրելակերպի» թեմայով

Educational 2014-05-05

Բամբակաշատի միջնակարգ դպրոցում կենսաբանություն առարկայից տեղի ունեցավ միջոցառում՝ «Հանուն առողջ ապրելակերպի» թեմայով: Միջոցառման մասնակիցները 11-րդ դասարանի աշակերտներն էին: Քանի որ այսօր թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը դարձել է մասսայական, միջոցառման հիմնական նպատական էր այդ վտանգավոր նյութերից զերծ պահել աշակերտներին, նրանց մեջ ձևավորել առողջ ապրելակերպ, կարևորել սպորտի և ֆիզկուլտուրայի դերն ու նշանակությունը անձի զարգացման գործընթացում:
Միջոցառումը տեղի ունեցավ դերային խաղ սկզբունքների կիրառմամբ, որին մասնակցում էին գիտաժողովի նախագահողներ առաջինը  և երկրորդը, սոցիոլոգը, կենսաբանը, բժիշկ- թոքաբանը, քիմիկոսը, առաջին և երկրորդ բժիշկ-նարկոլոգները, իրավաբանը, պատմաբանը և կենսաքիմիկոսը:
 
Միջոցառումը կազմակերպվեց համակարգչային կաբինետում: Սենյակը ձևավորված էր աշակերտների կողմից պատրաստված թեմատիկ պաստառներով, նկարներով: Էլեկտրոնային գրատախտակի միջոցով ցուցադրվեցին թեմային համապատասխան նկարներ, որոնք առավել տպավորիչ դարձրին դասը: Նմանատիպ միջոցառումներ Բամբակաշատի միջնակարգ դպրոցում հաճախ են կազմակեպվում, դրանք նպատակ ունեն մեր երիտասարդությանը զերծ պահելու վնասակար սովորույթներից և ցույց տալ այդ վտանգավոր երևույթների հետևանքները:
 
Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ և ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.