News

«Ոտքի, դատարանն է գալիս» խորագիրը կրող միջոցառում Վանաձորի թիվ 23 դպրոցում

Educational 2014-05-05

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում Ցեղասպանության 100 - ամյակի կապակցությամբ ունեցավ ցերեկույթ «Ոտքի, դատարանն է գալիս» խորագրով: Միջոցառման նախաձեռնությունը գրադարանավարուհի Նորա Անտոնյանինն էր:
Միջոցառումն սկսվեց Արա Գևորգյանի «Ադանա» ստեղծագործությամբ, որի ներքո ցուցադրվեց «Սև Գիրքը»` գիրք սև, մութ, սարսափելի ոճիրների մասին, որոնք այս ժողովածուի հեղինակների կարծիքով նմանը չունեն մարդկության պատմության մեջ:
 
Դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները բեմադրեցին Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» փաստագրական դրաման` մարմնավորելով և՛ Թալեաթ փաշայի, և՛ Սողոմոն Թեհլերյանի, ինչպես նաև երդվյալ ատենակալների ու դատավորների կերպարները:
 
Այդ օրը դպրոցի տնօրենությունը, ուսուցչական կազմը, աշակերտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին «Մեծ Եղեռնի» զոհերի անմար հիշատակին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.