News

Միջոցառում «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով

Educational 2014-05-05

Oրերս Գայի միջնակարգ դպրոցում կայացավ ոգեկոչման ցերեկույթ՝ Մեծ Եղեռնի 99 ամյա տարելիցին նվիրված: Ցերեկույթը կրում էր «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագիրը:
Միջոցառմանը հրավիրված էին «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանը, մասնակիցներից Հակոբ Ջուլֆայանը: Միջոցառման ժամանակ իր օրհնությունը տվեց մասնակիցներին ու ներկաներին Գայ համայնքի հոգևոր հովիվ տեր Գևորգը: Իր խոսքով հանդես եկավ նաև համայնքի գյուղապետ Ս. Մարկոսյանը, ով Արցախյան ազատամարտի մասնակից է: Իրենց մասնակցությունն ունեցան Գայ գյուղի արվեստի դպրոցի սաները՝ համեմելով ցերեկույթը երգով, նվագով ու պարով:
 
Միջոցառումը բավականին հետաքրքիր էր և բովանդակալից: Այն իր մեջ ներառում էր հայ ժողովրդի անցած ճանապարհը, պատմության քառուղիներում նրա տարած փառապանծ հաղթանակները:
 
Միջոցառմանը մասնակցող երեխաները առանձնակի հպարտությամբ ու խոնարհումով ներկայացրին հայ ժողովրդի դարավոր պատմությունը, նրա պայքարը հանուն արդարության: Փաստեցին, որ ներկա հայրենասերներին արժանի հետևորդներ են դառնալու՝ հանուն ազատության, արդարության, հանուն Հայաստան աշխարհի:
 
Միջոցառումը մի նոր խոսք էր, նոր երանգ աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.