News

Միջոցառումներ` Գավառի N5 հիմնական դպրոցում

Educational 2013-03-01

Հայոց նորագույն պատմության ընթացում տեղի ունեցած ազատագրական շարժմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին էր նվիրված Գավառի N5 հիմնական դպրոցում անցկացված միջոցառումների շարքը:

VIII-IX դասարաններում անցկացվեց շարադրությունների մրցույթ ՙԱրցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն՚ թեմայով: Լավագույնը ճանաչվեցին 9-րդ դասարանի աշակերտներ Լիլիթ Դադոյանի, Արաքսյա Բադոյանի և Մարիամ Խանդանյանի շարադրությունները:

II-IV դասարաններում զրույց անցկացրեց դպրոցի պատմության ուսուցչուհի Հ. Մովսիսյանը:
 
V-VI դասարաններում անցկացվեց ընթերցանության դաս, աշակերտները ընթերցեցին դրվագներ Արցախի պատմամշակութային կյանքի, Արցախյան շարժման և Սումգայիթյան ողբերգության մասին:
 
VII-IX դասարանների աշակերտների համար Արցախյան շարժման և Սումգայիթյան ողբերգության մասին դասախոսություն կարդաց դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը:
 
Միջոցառումների շարքը նպատակաուղղված էր աշակերտների մեջ հայրենասիրական դաստիարակության բարձրացմանը, միաժամանակ տեղեկատվություն էր տալիս Արցախյան շարժման և Սումգայիթյան ջարդերի մասին:
 
ՄԿԱ գծով փոխտնօրեն Թ. Սայադյան

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.