News

Դաս-միջոցառում` նվիրված «Մոլորակի օրվան»

Educational 2014-04-30

Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի օրն է: Տոնը նշվում է աշխարհի 175 երկրներում:
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի VΙΙա ադասարանի աշակերտները աշխարհագրության դասին ուսուցչուհի` Գայանե Բաբայանի նախաձեռնությամբ, նշեցին «Մոլորակի օրը»՝ տալով իրենց մեկնաբանությունը: «Մեր մոլորակը բոլորիս ընդհանուր տունն է, որը չորսուկես միլիարդ տարեկան է»: Այս նախաբանով սկսվեց դասը:
 
VΙΙա դասարանի աշակերտ Թելման Խրլակյանը յուրօրինակ շնորհանդես էր նախապատրաստել Երկիր մոլորակի վերաբերյալ: Աշակերտները երկու րոպե տևողությամբ դիտեցին հրաշալի տեսահոլովակ, որը ներկայացնում էր Երկիր մոլորակի ողջ պատմությունը` սկզբնավորումից մինչև մեր օրերը:
Հաջորդ դիտումը վերաբերվում էր Երկիր մոլորակի վրա գտնվող տասը անսահման գեղեցիկ վայրերին, որին զուգորդում էր տիեզերական երաժշտության հնչյունները: 
 
Համաշխարհային տոնի նպատակը` յուրաքանչյուր մարդու ուշադրության սևեռումն է Երկրի և շրջակա միջավայրի խնդիրների հանդեպ: Բոլորը պետք է մտածեն Երկիր մոլորակի պահպանության մասին, քանի որ աշխարհում ամեն բան անսպառ չէ: Այս խոսքերով աշակերտները ավարտեցին դասը, որն իր դրական ազդեցությունը կունենա աշակերտների հետագա ուսումնառության ընթացքում:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.