News

Միջոցառում «Գարուն և մայրիկ» թեմայով

Educational 2014-04-30

Գյումրու №15 հիմնական դպրոցում ապրիլի 18 –ին տեղի ունեցավ «Գարուն և մայրիկ» թեմայով միջոցառում` նվիրված ֆրանկոֆոնիայի միամսյակին: Ֆրանսերենի ուսուցչուհի Ք. Ադամյանի կազմակերպած միջոցառումը աշակերտները շատ գեղեցիկ կարողացան ներկայացնել:
Բեմը կարծես ծաղկառատ մի բուրաստան լիներ: Աշակերտները ֆրանսերենով ներկայացրին բնության ծնունդը` գարունը և մարդկության ծնունդը` մայրը: Միջոցառումը համեմված էր և’ ասմունքով, և’ ֆրանսիական երգով ու պարով:
Ֆրանսերենը, ինչպես նշեցին ներկաները, սիրո, գեղեցկության լեզու է և այդ լեզվով ներկայացնել գարունը և մայրիկին, որոնք երկվորյակներ են, հպարտություն է:
 
Միջոցառումը համեմված էր համակարգչային ձևավորմամբ, որն առավել շքեղություն էր հաղորդել թեմային: Միջոցառումը սկսվեց` գարուն և ավարտվեց` մայր թեմայով, որն այնքան հարազատ էր յուրաքանչյուրի հոգուն, որ հուզեց դահլիճում ներկա գտնվողներին: Ներկաների մեջ կաին ծնողներ, ովքեր նույնպես եղել էին մեր դպրոցի սաներ և քանի որ հասկանում էին ֆրանսերեն լեզուն ուստի նշեցին, որ աշակերտները կարողացան բավականին գրագետ խոսքով հանդես գալ: Լեզվի նկատմամբ սերը զգաալի էր: Այդ ամենին կարողացել էր հասնել երիտասարդ ուսուցչուհին, փոխանցելով իր ունեցած գիտելիքները իր աշակերտներին:
 
Միջոցառման ավարտին իրենց գովեստի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրինությունը, լեզուների մասնախմբի նախագահ Ա. Սերոբյանը և ազգային ինստիտուտի ֆրանսերենի մեթոդիստ` Լ. Մկրտչյանը:
Ֆրանկաֆոնիայի միամսյակին նվիրված այս գեղեցիկ միջոցառումը եզրափակեց մայրության տոնը Գյումրու №15 հիմնական դպրոցում:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.