News

«Երկրաշարժ և նրանից պաշպանվելու վարքականոնները» թեմայով վիկտորինա

Educational 2014-04-30

Թիվ 29 դպրոցում անցկացվող «Երկրաշարժը և նրանից պաշտպանվելու վարքականոնները» թեմայով վիկտորինային մասնակցում էին Ե. Չարենցի անվան թիվ 25 դպրոցի VІІ ա դասարանի, թիվ 1 և թիվ 29ը դպրոցների աշակերտները: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 7 աշակերտ:
Դահլիճում տխուր երաժշտության հնչյունների ներքո մասնակից աշակերտները ներկայացրին երկրաշարժը, նրա պատճառած վնասները և ամենակարևորը՝ինչպես պաշպանվել երկրաշարժից:
Ժյուրիի անդամները գնահատեցին աշակերտների գիտելիքները ըստ արժանվույն :
Թիմերը հանդես եկան նաև գեղարվեստական համարով: 3-րդ դասարանի աշակերտները հանդես եկան կատակ պարով: Նրանց պարը մեծ գոհունակություն պատճառեց հանդիսատեսին:
Ըստ ժյուրիի գնահատականների հաղթող ճանաչվեց թիվ 25 դպրոցը: Թիմը պարգևատրվեց պատվոգրով և գրենական պիտույքներով:
Այնուհետև մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին անմեղ զոհերի հիշատակը՝ մրմնջալով .
«Թող լույս իջնի անմեղ զոհերի շիրիմներին»:
 
Մասնակիցները բաժանվեցին այն գիտակցությամբ, որ կա լոկ մի խորհուրդ.
Անմեղ զոհերին, մարդիկ հիշեցեք
Մոմեր վառեցեք ու աղոթեք,
Որ էլ չլինի կործանիչ աղետ,
Մարդկային մտքից չքանա անհետ:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.