News

Ինտեգրված դաս քիմիայից «Կերակրի աղ» թեմայով

Educational 2014-04-30

Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցի IX դասարանում քիմիա առարկայից անցկացվեց դաս-միջոցառում «Կերակրի աղ» թեմայով: Դասի մասնակիցներին, հյուրերին աշակերտները դիմավորեցին աղ ու հացով:
Դասն ինտեգրված էր, ստեղծվեց միջառարկայական կապ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաների հետ: Դաս միջոցառման ժամանակ գրականության խումբը ներկայացրեց աղի հետ կապված բազմաթիվ սովորություններ, դարձվածքներ, ավանդազրույցներ: Աշխարհագրության խումբը ներկայացրեց կերակրի աղի համաշխարհային պաշարները, Ղրիմի բուժիչ լճերի, կերակրի աղի առևտրում ներառված երկների մասին տեղեկություններ: Նժդեհիկները հիշատակեցին տարբեր աշխարհամասերում գտնվող կարևոր աղի լճեր: 
 
Պատմաբանները մեկնաբանեցին Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, աղի համար առաջացած պատերազմները, ինչպես նաև աղի մանրադրամի կիրառությունը: Կենսաբանները ներկայացրեցին, թե կերակրի աղը մարդկային օրգանիզմի վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ (և՛ դրական, և՛ բացասական): Քիմիայի խումբը ամփոփեց կերակրի աղի հատկությունները և կիրառման ոլորտները: Դասը անցկացվեց համակարգչային դասասենյակում, սալիկահանդեսի միջոցով ներկայացվում էր նյութին համապատասխան լուսապատկերներ: Թեման բավականին կարևոր էր և արդիական: 
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.