News

Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառում Աբովյանի թիվ 5 դպրոցում

Educational 2014-04-29

Ապրիլի 22-ին «Աբովյանի Ն. Վանյանի անվան №5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ պատմության ուսուցիչ Հ. Նազարյանը կազմակերպել էր դաս-միջոցառում:
Կան աղետներ, որ չեն մոռացվում և որքան հնանում, այնքան դառնանում են: Ապրիլի 24... Այն երբեք չի կարող ջնջվել պատմության քարե էջերից և դաժան հրովարտակի պես հիշեցնելու է ցեղակործանման մասին:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո աշակերտները խոսեցին 20-րդ դարի ամենամեծ ոճրագործության մասին, իսկ ի՞նչ է ոճիրը, ‹‹երբ սառնասրտորեն իր դժոխային կերպարին է զոհաբերում անմեղությունը ոչ թե մեկի կամ մի քանիսի, այլ մի ողջ ժողովրդի››: Պատմեցին այն մասին, թե ինչպես Առաջին համաշխարհային պատերազմը արձակեց թուրք բարբարոսների ձեռքերը: Երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը բռնակալական Թուրքիայի մշտապես իրականացվող հայահալած գծի անմիջական ու կատաղի շարունակությունն էր:
 
Շառլ Ազնավուրի ‹‹Ավե, Մարիա›› երգի հնչյունների ներքո աշակերտները ծաղիկներ դրեցին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի՝ գեղագիտական առարկաների մեթոդմիավորման նախագահ Լ. Մաթևոսյանի ջանքերով պատրաստած մանրակերտին, այնուհետև հատվածներ արտասանեցին Պ. Սևակի ‹‹Անլռելի զանգակատուն›› պոեմից: Հնչեց Կոմիտասի ‹‹Կռունկը››: Կոմիտասյան երգերը թափանցեցին ներկաների ներաշխարհը, քանզի այն կարող է վերակենդանացնել մարդկային հոգին, հարություն տալ ազգային ինքնությանը, էությանը:
Ուսուցիչը պատրաստել էր զեկուցում: Նա մասնավորապես խոսեց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ նշելով, որ այսօր ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելը դարձել է բովանդակ հայության գերագույն խնդիրներից մեկը:
Միջոցառումն ուղեկցվեց նաև տեսաֆիլմի ցուցադրությամբ:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.