News

Քաղպաշտպանության օրը դպրոցում Աբովյանի №5 դպրոցում

Educational 2014-04-29

2014թ. ապրիլի 18-ին «Աբովյանի Ն. Վանյանի անվան №5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց քաղպաշտպանության օր: Միջոցառմանը մասնակցեցին 2-9-րդ դասարանների աշակերտները, ուսուցչական անձնակազմը:
Մինչ այդ աշակերտները և ուսուցիչները դպրոցի քաղպաշտպանության շտաբի պետի անմիջական նախաձեռնությամբ ծանոթացել էին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համակարգի կառուցվածքին և հիմնական խնդիրներին: Իրականացվեց միջոցառումների մի ամբողջ համալիր` նախապես մշակված պլանի համաձայն. ստեղծվեց ազդարարման միասնական համակարգ,փրկարարական խումբ, ճառագայթային և քիմիական հետախուզության խումբ, հրդեհամարման խումբ,հասարակական կարգի պահպանման խումբ, սանիտարական կետ, թաքստոցի և պատսպարման օղակ,կապի օղակ:Բոլոր կազմավորումները հագեցած էին անհրաժեշտ պարագաներով:
 
Տագնապն ազդարարելուց հետո կազմակերպվեց աշակերտների և ուսուցիչների տարհանում վտանգավոր գոտուց: Քանի որ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգի կարևոր խնդիրներից է արտակարգ իրավիճակներում բնակչության վարքի կանոնների և գործողությունների ուսուցումը, անցկացվեցին ուսուցողական բնույթի վարժություններ,այն է` առաջին բուժօգնություն, մաշկի պաշտպանության միջոցներ, վիրավորների տեղափոխում պատգարակով:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.