News

Ստեղծագործական եռուզեռ Թաիրովի միջնակարգ դպրոցում

Educational 2014-04-29

Օրերս Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցում ստեղծագործական եռուզեռ էր: Ներկա էին հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:
Դպրոցի IVբ  դասարանի սաները դասվար Մերի Բաղրամյանի գլխավորությամբ  պատրաստել էին Հ. Թումանյանի «Ոսկե քաղաքը» հեքիաթային բեմականացումը: Դասվարը դասարանը վերածել էր հեքիաթային փոքրիկ աշխարհի:
Հնչեց երաժշտությունը և փոքրիկ դերասանների հրաշալի կատարմամբ ներկաները ակամայից հայտնվեցին Հնդկաստանի Բենարես քաղաքում:
Ներկայացման ողջ ընթացքում VI բ դասարանի սան Լիա Խաչիկյանի նվագակցությամբ հնչում էր երաժշտություն: Աշակերտները կատարում էին Հ. Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա» անզուգական երգը:
Ներկայացման ավարտին աշակերտները ներկայացրին ասույթներ և ասացվածքներ աշխատանքի և աշխատասիրության մասին:
Հեքիաթը նրանց սովորեցնում էր սիրել աշխատանքը և կյանքում լինել աշխատասեր ու ազնիվ, չէ որ աշխատանքը բոլոր առաքինությունների մայրն է:
Ներկայացման ավարտից հետո ելույթ ունեցան դպրոցի ուսմասվար Ս. Պետրոսյանը և տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Մ. Սահակյանը, որոնք գովեստի խոսքեր ուղղեցին փոքրիկ դերասաններին:
Այո, միջոցառումը հաջողված էր, որի վառ վկայությունն էին ընդհանուր հուզմունքն ու ծափողջույները:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.