News

Վիկտորինա-խաղ Պ.Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում

Educational 2014-04-29

Կոտայքի մարզի Պ.Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի VIIԲ դասարանում տեղի ունեցավ վիկտորինա-խաղ մրցույթ կենսաբանություն առարկայից. «Դիմավորենք գարունը միասին» խորագրով:
Վիկտորինա-խաղ մրցույթը անցկացնում էր կենսաբանության ուսուցչուհի Լուսինե Առաքելյանը:
Դասարանը բաժանվել էր երեք խմբի: Յուրաքանչյուրն ուներ իր անվանումը` ձնծաղիկներ, մանուշակներ, վարդեր, որոնց միջև էլ կայացավ վիկտորինա-խաղը:
Խաղը շատ հետաքրքիր և բովանդակալից էր`հագեցած գարնան գույներով ու շնչով:
Խաղ-վիկտորինայի կազմակերպումը և անցկացումը նպատակ ուներ խորացնել աշակերտների գիտելիքները զարմանահրաշ բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ:
Միաժամանակ ուսուցչուհին նպատակ ուներ այս կերպ զարգացնել գեղագիտական ճաշակ, սեր ու ուշադրություն ձևավորել մեզ շրջապատող բնության նկատմամբ:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.