News

Ջրվեժի միջնակարգ դպրոցում «Սուրբ Զատիկ»

Educational 2014-04-29

Ջրվեժի միջնակարգ դպրոցում «Սուրբ Զատիկ»-ին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց 3-րդ «դ» դասարանում: Երրորդցիների և նրանց դասղեկի հմուտ ձեռքերով դասասենյակը վերածվել էր հին հայկական մի թաղամասի ուր թևածում էր հայկական շունչն ու հոգին:
Տոնը սկսվեց Ծաղկազարդի տեսարանով՝  այն գարնանային տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է: Այն տոնում են զատիկից մեկ շաբաթ առաջ, ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ մտնելու օրվան, երբ նրան դիմավորել են ձիթենու ճյուղերով:  Ներկայացվեց   «Խուճկուրուրուկ» տիկնիկը, որը հայոց որոշ ազգագավառներում պատանիները հնում պտտեցրել են փողոցներով...
 
Ծաղկազարդին հաջորդող «Ավագ շաբաթը» աշակերտները ներկայացրեցին ինչպես եկեղեցական այնպես էլ ժողովրդական... Յուրաքանչյուր օրը ներկայացվեց յուրովի՝ իր խորհուրդով և ժողովրդական ծիսակատարություններով: Այս ամենը համեմված էր երգ ու պարով՝ ծափ ու ծիծաղով: Չմոռացան նաև ձվախաղերի մասին: Ներգրավել էին նույնիսկ հանդիսատեսին... Այս տոնը ազգային է, ուրախ մթնոլորտում բոլորս մեզ զգում էինք ինչպես մի մեծ ընտանիքում, ու նշուն էինք Քրիստոսի հարության ավետիսը: Տա´ Աստված, որ հայ ազգը այսքան համախմբված ու միասնական լինի կյանքի բոլոր   « …խաչմերուկներում  »… Ու դասասենյակում տիրող ջերմությունը հենց դա էր խորհրդանշում...
-Քրիստոս Հարեաւ ի Մեռելոց
-Օրհնյալ Է Հարությունը Քրիստոսի...
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.