News

Բաց դաս երկրաչափություն առարկայից

Educational 2014-04-28

Օրերս Կապանի №9 ավագ դպրոցի 7բ-րդ դասարանում մաթեմատիկայի ուսուցչուհի Նունե Իսավերդյանը կազմակերպեց բաց դաս երկրաչափություն առարկայից` «Ուղղանկյուն եռանկյուններ» թեմայով:
Դասը սկսվեց մտագրոհով, որի ընթացքում աշակերտները ներկայացրին ուղղանկյուն եռանկյունների հատկությունները, ինչպես նաև էլեկտրոնային գրատախտակի վրա ցույց տվեցին ուղղանկյուն եռանկյան անկյունները: 
Այնուհետև կատարեցին խմբային աշխատանք` բաժանվելով 4 խմբերի. առաջին խումբը պաստառի վրա տրված ճառագայթով պետք է կառուցեր ուղղանկյուն եռանկյուն` կիրառելով կարկին և քանոն, երկրորդ խումբը պետք է ներկայացնել ուղղանկյուն եռանկյան հատկությունները, երրորդը` պետք է գծեր ուղղանկյուն եռանկյուն և կառուցեր միջնագիծ, կիսորդ, բարձրություն, իսկ չորրորդ խումբը պետք է ներկայացներ ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները:
 
Հաջորդ առաջադրանքը հետևյալն էր. խմբերին բաժանվեցին թերթիկներ, որոնց վրա պատկերված էին սլաքներով միմյանց հաջորդող եռանկյուններ` նշված որոշակի տվյալներով, պետք էր գտնել վերջին եռանկյան անկյունները և ձևը: Ակտիվ քննարկումից հետո աշակերտներն իրենց լուծումները ներկայացրին էլեկտրոնային գրատախտակի վրա:
Կատարվեց նաև թեստային աշխատանք: Վերջին առաջադրանքը ռեբուսի լուծում էր` պետք է գտնեին «եռանկյուն» բառը: 
Ուշագրավ էր նաև վերջում բաժանված ինքնագնահատման թերթիկները, որոնց միջոցով աշակերտները օբյեկտիվորեն գնահատեցին իրենց աշխատանքը:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.