News

Միջոցառում Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում

Educational 2014-04-28

Դպրոցի VI բ դասարանի մասին շատերն են գովեստով խոսում. նրանք ոչ միայն ունեն բարձր առաջադիմություն, այլև խիստ արվեստասեր են, ավելին՝ թվում է դասարանը մի ողջ երգչախումբ է:
Նրանցից շատերը նկարում են, գրելու շնորհք ունեն, հաճախում են երաժշտական, նկարչական, սպորտ դպրոցներ, հմուտ ձեռքեր ունեն և նաև… բեմական տաղանդ:
Դասղեկ Մ.Սարդարյանի ղեկավարությամբ օրերս նրանք բեմադրեցին յոթ հսկաների և բրեմենյան երաժիշտների մասին պատմող հեքիաթները:
Երկնքից ընկնող երեք խնձորները ճաշակելու ակնկալիքով էին բոլորը շտապել դահլիճ. հեքիաթի համար տարիք չկա: Այդ համոզմանն էին բազում հանդիսատես-ծնողներ. դա այն հոգևոր սնունդ է, որից ոչ ոք ոչ մի տարիքում չի հագենում, որովհետև բարու և չարի կռիվն անվերջ է, հավերժ է նաև հավատը բարու հաղթանակի հանդեպ:
 
Բեմադրությունը կատարվում էր ռուսաց լեզվով, բայց նրանց հետաքրքիր  սյուժեները մեր մանուկները անգիր գիտեին:
Եթե հարցնեք, թե որտեղ է ապրում երջանկությունը, ապա այդ օրվա համար պիտի ասեմ ՝ մեր դպրոցի դահլիճում՝ ներկայացումից առաջ, նրա բուռն ընթացքում և նրանից հետո՝ տունդարձի ճամփին՝ տպավորությունների ջերմ, խաղաղ ջրերում…
 
Հեքիա´թ, դու ինչպե±ս ես միշտ հեքիաթ մնում՝ միշտ պճնված, միշտ քաղցր, միշտ սիրուն, անուրջների երկնային ճոճքում…
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.