News

«Հայոց լեզու և գրականություն» մեթոդական միավորման տասնօրյակ Հաղարծինի դպրոցում

Educational 2014-04-28

Օրերս Հաղարծինի հանրակրթական դպրոցում մեկնարկել էր «Հայոց լեզու և գրականություն» մեթոդական միավորման տասնօրյակը: Ձևավորվել էր մեթոդմիավորման անկյունը, համալրվել գեղեցիկ պաստառներով:
Բոլոր ուսուցիչներն անցկացրեցին ուսուցողական և բովանդակալից բաց դասեր: Իր զեկույցով տասնօրյակն ամփոփեց հայոց  լեզվի  և գրականության ուսուցչուհի Սոնա Աղաջանյանը: Զեկույցի թեման էր՝ «Հայ ժողովրդական բանահյուսություն» : Ուսուցչուհին մանրամասն ներկայացրեց ժողովրդական բանահյուսության առանձնահատկությունները, այնուհետև  ներկայացրեց բանահյուսության  բոլոր ժանրերը ՝ մասնավորապես անդրադառնալով հեքիաթներին, հանելուկներին, ժողովրդական խաղիկներին, առած-ասացվածքներին,  անեծքներին ու  օրհնանքներին:
 
Այս ամենը համեմված էր ժողովրդական երգ ու պարով, որը ներկայացնում էին 5-2 դասարանի ածակերտները:
Զեկույցն ավարտվեծ «Փեշակը ոսկի ա» ժողովրդական հեքիաթի բեմականացմամբ, որը կրկին ներկայացրին 5-2 դասարանի աշակերտները:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.