News

Սուրբ Հարության տոնը Արտաշատի թիվ 2 հիմն. դպրոցում

Educational 2014-04-28

Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմն. դպրոցի 6բ դասարանում տոնական տրամադրություն էր: Դասարանի դասղեկ Ա. Բադալյանը իր հերթական դասղեկի ժամը նվիրել էր Սուրբ Զատկի տոնին` նպատակ հետապնդելով աշակերտների մեջ ձևավորելու մեր ազգային սովորույթները պահպանելու նշանակությունը:
Գեղեցիկ ձևավորված սեղանի շուրջ աշակերտները ներկայացրեցին ձու ներկելու, չամիչով փլավի, ձու խաղալու հին հայկական ավանդույթների իմաստը: Դասն ուղեկցվեց երգով ու պարով, իսկ որպես դասի շարունակություն ապրիլի 20-ին նրանք կմեկնեն էքսկուրսիա Սուրբ Գ. Լուսավորիչ եկեղեցի` մասնակցելու Զատկի տոնին:
Սուրբ Հարության տոնը մեծ շուքով նշվեց նաև 2բ դասարանում: Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ց. Հովակիմյանը և դասվար Շ. Միրզոյանը մանրամասն տեղեկություններ հաղորդեցին օրվա խորհրդի հետ կապված: Ճաշակով ու գեղեցիկ ձևավորված դասասենյակում աշակերտները ներկայացրեցին Զատկի տոնին վերաբերվող հատվածներ, դասը համեմելով երգով ու ասմունքով:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.